ԱԺ-ում 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց ուղղեց՝ «արդյոք նպատակահարմար չի՞, որ վաճառվող և վարձով տրվող բնակարանների գների բարձրացման հետ կապված Կառավարությունը մտածի այդ ուղղությամբ սոցիալական շատ հարցեր լուծելու մասին, որովհետև շարքային ընտանիքների համար բնակարան ձեռք բերելն ավելի դժվար է դառնում:
Նախարարը նշեց նորակառույց բնակարանները, որոնք հիփոթեքով գնվում են քաղաքացիների կողմից, և որոնցից ամեն տարի եկամտային հարկ է վերադարձվում։ Աղազարյանը նկատեց․
«Այդ բնակարանները գնում են ոչ թե անապահով ընտանիքները, այլ օրինակ՝ փոխնախարարները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը