«Իշխող ուժի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ, քան նախատեսված է պայմանական ռուսական սցենարով»,- այս մասին այսօր Լազարևյան ակումբում աել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Վալդայ» ակումբից հնչած ՌԴ պաշտոնական տեսակետին՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց թվիթերյան գրառումով՝ նշելով, որ դեմ չէ ռուսաստանյան առաջարկներին և դրանք ընդունել է դեռ սեպտեմբեր ամսին ու Սոչիում պատրաստ է դրանք քննարկել այն դեպքում, երբ օրերս ԱԺ-ում նշում էր, թե հարցեր կան հղելու այդ ձևաչափի շրջանակում։
Տիգրան Աբրահամյանը դժվարանում է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ այն առումով, որ շատ դեպքերում իրական քայլեը ցույց են տվել հակասույթւոներ՝ խոսքի և գործի միջև։
Հայաստանի քաղաքական էլիտայի հայտարարություններն ըստ պատգամավորի՝ բանակցային գործընթացում նշաձող իջեցնելու մասին են, Արցախն Ադրբեջանի կազմում մտցնելու և Արցախը պաշտպանելու ռեսուրսներ չունենալու մասին։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն արդեն հրաժարվել են ոչ միայն Արցախի ճակատագրի հետ կապված քննարկումից, այլև իրականության մեջ Հայաստանը սցենարային առումով համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը