27 10 2022

Արևմուտքին պետք չէ մեզ ինչ-որ բան տալ, իրենց միակ նպատակն ՌԴ դիրքերը թուլացնելն է. Արեն Ապիկյան



Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը կարող է բերել հարաբերությունների վատացման, որովհետև, երբ դու նման քայլ ես անում քո ստրագետիկական գործընկեր երկրի պետդումայի պատգամավորի հանդեպ, դա խոսում է այն մասին, որ դու քո կողմից փորձում ես հարաբերությունները վատացնել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:

«Ես չեմ տեսնում որևէ պրագմատիկ պատճառ, ինչի համար պետք էր այսօր այդպիսի քայլ անել, դա դեմարշի նման գործողություն է, որն ուղղված է հարաբերությունների վատացմանը: Վստահ եմ, որ հետագայում ինչ-որ քայլեր կլինեն Ռուսաստանի կողմից, պարզապես կարծում եմ, որ հիմա Ռուաստանն էմոցիոնալ որևէ քայլ չի անի: Նա այդ տեսանկյունից շատ պրագմատիկ է գործում, ինքը միանգամից չի արձագանքում, բայց հետագայում կտեսնենք այդ արձագանքը»:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե հրաժարվում ենք ռուսական գործոնից, ապա ինչ կարող է մեզ տալ Արևմուտքը, Արեն Ապիկյանը նշեց. «Արևմուտքին պետք չէ մեզ ինչ-որ բան տալ, իրենց միակ նպատակն Ռուսաստանի դիրքերը թուլացնելն է, և իրենք դրան ուղղված ամեն տեսակի գործողությունների պատրաստ են: Արևմուտքը մեզ բացի հայտարարություններից կամ ինչ-որ ֆինանսական օգնությունից, ոչ մի բան տալ չի կարող»:

Ամբողջականը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ