25 10 2022

Կարծում եք՝ երբևէ այս իշխանությունները, ՔՊ-ականները ճշմարտությունը կասե՞ն․ Սեյրան Օհանյան



 «Կարծում եք՝ երբևէ այս իշխանությունները, ՔՊ-ականները ճշմարտությունը կասե՞ն։ Ցավալի է, երբ 2020 թվականի պատերազմում պարտություն կրեց Հայաստանն ու Արցախը,  բայց բազմակի անգամ ցավալի է, որ այդ պարտությունների շարանը շարունակական է այսօր Հայաստանում»,- ԱԺ-ում  լրագրողերի հետ ունեցած ճեպազրույցիր ժամանակ  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից 2020-ից հետո 127 քկմ կորուստ է եղել, Փաշինյանը խոսում էր 51 քկմ տարածքի մասին։

Ըստ Սեյրան Օհանյանի «Դիմադրության» շարժումն ուղղված է եղել փորձելու կանխել այդ ամենը, այսինքն Արցախի տարածքների զգալի մասի կորուստներից  հետո նաև հակառակորդի ուժերը բախեցին մեր դարպասները, այսօր փորձում են ներխուժել ՀՀ խորքը։

Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը պետք է ճշգրիտ հաշվարկ կատարի և ներկայացնի հանրությանը՝ ինչ տարածքների կորուստ է եղել։

«Վերջին բախման ժամանակ Ադրբեջանի կողմից  հանցագործ գործողություններով, սադրանք կազմակերպելով Հայաստանի նկատմամբ, մերոնք խոսում են տարբեր հատվածներում մոտավորապես 50 դիրքի կորստի մասին»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով․ «Իհարկե, ամենամեծ հանցագործը Ադրբեջանն է, բայց նաև հանցագործություն է, երբ երկու տարի է սեփական երկրի իշխանությունները պետական, ռազմական կառավարման համակարգերում լուրջ որոշումներ չեն ընդունել, չեն կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ