Zham.am-ը գրում է.
Հոկտեմբերի սկզբին համացանցում մի փաստաթուղթ էր տարածվել, որը, ըստ հրապարակման հեղինակների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակն է։
Ի թիվս այլ հարցերի, փաստաթղթում, որը պաշտոնապես չի հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից, ասվում է. «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ-ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ-ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»:
Փաստացի, պաշտոնական Երևանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն հրաժարվում է Հայաստանի հետագա մասնակցությունից Արցախի ապագայում, այլև թողնում է Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայեցողությանն ու քմահաճույքին։ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր հրաժարվելու են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց, պետք է լքեն Ղարաբաղը։ Տեղահանությունը լավագույն բանն է, որ սպասում է Ղարաբաղի հայերին Ադրբեջանին միանալուց հետո և ռուս խաղաղապահներին «ամերիկացի դիվանագետներով» փոխարինելուց հետո։
Ավելին, հաշվի առնելով Փաշինյանի քաղաքականության առանձնահատկությունները, որի հիմնական շարժառիթը միշտ եղել և կլինի սեփական շահերի պաշտպանությունը, նույնիսկ սպասվող եռակողմ ձևաչափով հանդիպումից հետո (Հիշեցնենք, որ ըստ ռուսական կողմի՝ հոկտեմբերի վերջին Սոչիում պետք է կայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը) պաշտոնական Երևանը կարող է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Բրյուսելի հովանու ներքո։ Եվ կապ չունի, թե ինչ պարտավորություններ կարող է ստանձնել Փաշինյանը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ: Ավելին, արտաքին քաղաքականության նման «կտրուկ» շրջադարձը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փաստացի խաբելը հասարակությանը կներկայացնեն որպես «պայքար Հայաստանի ինքնիշխանության համար»։
Սակայն հարցի էությունը հասկանալու համար պետք է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի պայմանագրում ոչ թե խոսք կա «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլ կա կետ Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ РФ) Սահմանապահ ծառայության կողմից Ադրբեջանի մի մասը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների վերահսկման մասին:
Նիկոլը մտավախություն ունի, որ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվեն Մոսկվայի առաջարկած մոդելով (որտեղ մնում է Արցախի սուբյեկտայնության հարցը, և կոմունիկացիաների վերահսկողությունը վերապահված է ռուսական հատուկ ծառայություններին), ապա իրեն կարող են «դուրս գրել» և անձամբ նա կորցնելու է իր սուբյեկտայնությունը ՌԴ-ի համար: Կորցնելով անձնական սուբյեկտայնությունը՝ Փաշինյանը կկորցնի իշխանությունը (ըստ երևույթին, նա չկարողացավ ստանալ Մոսկվայի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը), և դա կանխելու համար Փաշինյանը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո կարող է համաձայնագիր ստորագրել Բրյուսելում։
Նա գիտի, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից փաստացի դուրս գալը և հակառուսական, հակապուտինյան քաղաքականություն վարելը աղետալի արդյունքների կհանգեցնի ՀՀ-ի համար, բայց նա գնում է այս ճանապարհով, քանի որ համոզված է, որ իրեն ապաստան են տալու Արևմուտքում։
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր թյուրիմածության մեջ է գցում հայ ժողովրդին, քանի որ ի հեճուկս իշխանամետ քարոզչության և «հավաստի աղբյուրների» հայտարարությունների, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից չի պահանջում միջանցք տրամադրել և խնդիր չունի ՀՀ-ին ներառել Միութենական պետության մեջ։
Ելնելով իր իսկ շահերից՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ինքնիշխանության ու քաղաքական սուբյեկտիվություն պահպանման մեջ, բայց երբ Մոսկվան արձանագրում է, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը «միջազգային աճուրդի» հանում հայկական ինքնիշխանությունը, Ռուսաստանը պահանջում է այն ճանապարհը, որի վերահսկողությունը իրեն է վերապահված նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ու դրա հետ մեկտեղ Փաշինյանին սեփական իշխանությունը պահելու երաշխիք ակնհայտորեն չի տալիս:
Նիկոլն էլ լավ գիտի, որ իր հեռանալով Հայաստանի համար հնարավոր կլինի խուսափել թե՛ Զանգեզուրի միջանցքից, թե՛ պատերազմից արդեն բուն Հայաստանի տարածքում, բայց նա չի ուզում կորցնել իշխանությունը։ Նա նաև գիտի, որ բրյուսելյան փաստաթղթի ստորագրումը նշանակում է Հայաստանի փլուզում։
Բայց նրա ընտրությունն արդեն արված է։ Մնում է հասկանալ՝ Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերնախավը կկարողանա՞ կանխել Փաշինյանի ծրագրի իրականացումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը