Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2տարի առաջ՝ 2020թ․ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց, նրանց կոչ անելով զենք վերցնել եւ մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն այդ կոչին արձագանքեց նրա դասընկեր,նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի կողմից 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանը , ով հետեւյալ կոչով դիմեց իր հայրենիցներին․ «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջեւան» կամավորական ջոկատ: Հայրենիքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»: Այդ ջոկատը մի քանի օր Տավուշի մարզում վարժանքների մասնակցելուց հետո Արցախ չմեկնեց, նաեւ չմեկնեց Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Այդ կապակցությամբ տեղեկատվական հարցում եմ ուղարկել 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյյանին, որի պատասխանում նշված է․ « «Իջեւան» կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ 2020թ. հոկտեմբերի 22-ին սահմանների պաշտպանության համար կոչով դիմել եմ բնակչությանը: Կամավորական սկզբունքով կազմավորվել է ջոկատ, որը հանդերձավորվել, սպառազինվել եւ անցել է նախապատրաստական վարժանքներ X զորամասում: Կամավորական ջոկատի կիրառման բոլոր հարցերը կոորդինացվել են ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից: Ծառայության համար իմ կողմից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։
Արցախ մեկնելու համար կամավորագրվածներից մեկը,որի անունը հարկ չենք համարում հրապարակել, հայտնեց հետեւյալը․ « Ես էլ եմ այդ գումարտակում եղել, մի 5-6 օր գնացինք- պարապեցինք, որ պետք է տանեն Տավուշի դիրքեր։ Հետո ասացին՝ գնացեք ձեր տներում պատրաստ սպասեցեք, մենք կկանչենք, այդպես էլ չկանչեցին ։ Հետո երկու ամսվա համար մի 200 հազար դրամ փող տվին, չգիտեմ՝ ինչի՞ համար»։ Իջեւանի քաղաքի բնակիչը, ով 2020-ի պատերազմի ժամանակ Արցախում մարտնչել է , դժգոհեց, որ իրեն դրա դիմաց 40 հազար դրամ են վճարել։ Նոյեմբերյանի գնդի պայմանագրային զինծառայողները ,ովքեր 2020թվականի պատերազմի ժամանակ Արցախում են եղել, դժգոհեցին, որ իրենց դրա համար ՊՆ-ն գումար չի վճարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը