20 10 2022

ԱՄՆ-ն մոբիլիզացնում է իր ռազմական արդյունաբերությունը՝ ՌԴ-ի դեմ երկատարև պատերազմելու․ Արթուր Խաչիկյան



Պետք է պատրաստվել, մեզ շատ ծանր օրեր են սպասվում՝ պատերազմ, արցախցիների տարհանում, իսկ Արցախի ներկայիս իշխանությանը կարգելեն դուրս գալ տարածքից, կփորձեն ձերբակալել, խոշտանգել նրանց։ Հայկական իշխանության կողմից անզեն ու անզորք թողնված Արցախում ջարդեր ու ցեղասպանություն է սպասվում։ Ադրբեջանն Արցախի մնացյալ հայկական մասն իրենն է համարում․ ուստի խաղաղության թղթից հետո այստեղ իրավիճակի տերն ինքն համարելու է իրեն ու միանգամից կանցնի գործողությունների։ Սա է, ըստ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի, հաջորդելու  նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հայ ադրբեջանական սահմանի գծմանը և դրանից  հետո ստորագրվող խաղաղության թղթին։ Ինչ վերաբերում է Հայսաստանում բնակվողներիս, նրա կարծիքով, միայնակ մնալն է ՝ առանց դաշնակիցների։

Քաղաքագիտության դոկտորը Yerevan.Today-ի հետ զրույցում բացատրեց հանրությանը մեզ հետ ու մեր շուրջ կատարվող իրադարձությունները՝ մինչև դեկտեմբեր։

Քաղաքագետը համոզված է, որ խաղաղության թղթի ստորագրումով մեզնից անջատվող ու շրջափակման մեջ  հայտնվող արցախցիները բացառվում է մնան-ձուլվեն ադրբեջանցիների հետ, նրանք չեն հավատում թշնամու հետ համակեցությամբ ապրելու ֆեյք ձգտումներին, նրանք գիտակցում են, որ նոր ցեղասպանություն է լինելու, ինչի մասին, ի դեպ, տարօրինակ կերպով զգուշավոր է։ Ու չի բացառում, չի երաշխավորում, որ չի լինի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Բրյուսելը և ԱՄՆ-ն, մինչդեռ հենց նրանք են  ինտեսնիվորեն առաջ է մղում  հայ–ադրբեջանական կողմերի միջև խաղաղության օրակարգը։

Քաղաքագետը հիշեցնում է, թե ինչպես Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա՝ ամբողջ աշխարհը ոտքի կանգնեց ու միավորված հարձակվեց ՌԴ վրա, իսկ  Թուրքիային  անգամ չդատապարտեց սանկցիաներ չկիրառեց, երբ նա վարձկաններ բերեց Ադրբեջան՝ Արցախը ոչնչացնելու համար։ Թուրքիային ամեն ինչ կարելի է ՝ եվրոպացիների երկակի ստանդարտներով, իսկ մեզ՝ հայերիս, կերակրել միայն ժողովրդավարության մասին բարի, ջերմ խոսքերով։

Քաղաքագետը ռուս-ուկրաինական պատերազմի ելքի երեք սցենար է նախանշում և համարում է, որ դրանցով է պայմանավորված Հարավային կովկասում իրադրության շարունակությունը ․

«Երեկ ամենավտանգավոր բանը տեղի ունեցավ․ ԱՄՆ կառավարությունը դիմեց իր արդյունաբերական մեծ ընկերություններին՝ ավելացնելու զինատեսակների արտադրությունը և առաջարկեց համագործակցել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի հետ։ Սա նշանակում է՝ ԱՄՆ-ն մոբիլիզացնում է իր ռազմական արդյունաբերությունը և պատրաստվում է  ՌԴ-ի դեմ երկատարև  կայնամասշտաբ պատերազմի։ Ելքը՝ կամ ՌԴ-ն պարտվում է ու դուրս է  գալիս Ուկրաինայից կամ պետք է կտրուկ միջոցների դիմի և նոր զինտաեսակների կիրառմանն անցնի ՝ թույլ չտալու մասշտաբների մեծացմանը գնալ և հաղթի կարճ ժամկետում։ Վերջին դեպքում հնարվոր է նաև ՌԴ-ն դառնա Սովետական միություն ու ռադիկալ քայլերով մոբիլիզացնի ուժերը ու պատերզմի ԱՄՆ ամբողջ ռազմական ինդուստրիայի դեմ, ինչը դժվար կլինի։ ՌԴ-ն այս օրերին ծանր կացության մեջ է, և Արևմունտքի հետ պատերազմում նոր խաղադրույքներով իրավիճակի խորացումը իդեալական վիճակ է ստեղծում Թուրքիայի համար, որպեսզի նա կարողանա կողմերից աջակցություններ կորզելով մի կողմից խաղալ ՌԴ-ի համար, մյուս կողմից շահել Հայաստանի հաշվին Արցախի մնացյալ տարածքներ ու բաղձալի միջանցքը, ինչի համար տասնամյակներ են ջանացել»։

 Սյուզի Բադոյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ