17 10 2022

Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ

Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել  Արարատ Միրզոյանի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է հայաստանցի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

Այս մասին նա ասել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի արտահերթ նիստից հետո  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Sputnik Азербайджан -ը։

Չավուշօղլուի խոսքով ՝  հանդիպման ամսաթվի և մանրամասների քննարկումը կարող է տեղի ունենալ Անկարայի և Երևանի՝  հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Հատուկ ներկայացուցիչների հանդիպման վայրն ու ժամը, իրենց հերթին,  կհամաձայնեցվեն մոտ ժամանակներս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ