15 10 2022

Ալեն Սիմոնյանի ասած խորքի մեջ կա սրիկայություն, ստորություն և անբարոյականություն․ Արմեն Աշոտյան

Ալեն Սիմոնյանի ասած խորքի մեջ կա սրիկայություն, ստորություն և անբարոյականություն․ Արմեն Աշոտյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս  մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն է արել, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Նա ասել, որ խաղաղության պայմանագրում չպետք է որեւէ հիշատակում լինի Արցախի մասին, դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ: Այսինքն ըստ նրա, եթե մենք ազգերի ինքորոշման հիման վրա Արցախի հարցը պնդում ենք, որ այն մտնի  այսպես կոչված հայ-ադրբեջանական որեւէ փաստաթղթի մեջ, Ադրբեջանը նույն բանը պետք է անի մեր հանդեպ, էդ որտե՞ղի ադրբեջանցիներն են երբեւէ ինքնորոշվելու խնդիր դրել, Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել, իր ասած խորքի մեջ կա սրիկայություն, ստորություն եւ անբարոյականություն: Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Նիկոլը, Ալենը եւ մյուսները այնքան են լեզու դրել Ալիեւի բերանը,որ նա բաց տեքստով ասում է` Արցախի հայերը պետք է ունենան նույն իրավունքները ու ազատությունները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Ադրնեջանը անգամ չի կարող ապահովել իր «էթնիկ» ծագումով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ոչ մի կերպ, ուր մնաց մյուս ազգերի իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ