11 10 2022

Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը. Բլինքեն

Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը. Բլինքեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Բլինքենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցին՝ ընդգծելով, որ բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ