10 10 2022

Կիևի ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնել պարզապես անհնար է․ Պուտին



Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն ուղղված է քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Այդ մասին այսօր իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևի ռեժիմն իր գործողություններով հավասարվել է ահաբեկիչների մակարդակին։ Անհնար է անպատասխան թողնել Կիևի ռեժիմի հանցագործությունները։

Այսօր առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով եւ ԳՇ ծրագրով՝ զանգվածային հարված է հասցվել Ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին ՝ էներգետիկ ենթակառուցվածքին, ռազմական կառավարմանը եւ կապին։


Կիևի կողմից նոր դիվերսիաների փորձերի դեպքում Ռուսաստանը հետագայում ևս կոշտ և սիմետրիկ պատասխան կտա»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը նաև պատմել է ուկրաինական իշխանությունների փորձերի մասին՝ պայթեցնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ