Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան կոմպրոմատների տրցակով է մտել ԱԺ՝ փակ հանդիպման, սեփական թիմակիցներին ահաբեկելու և զսպելու, որ հանկարծ չփորձեն անվտանգության երաշխիքների հույով դիսկուրսի դուրս գալ ընդդիմադիրների հետ։ Սա «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանի վարկածն է:
Երեկ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո կառավարությունում ՔՊ-ական նախարարների վազքով գալու և դրանից հետո ԱԺ-ում երեկոյան ՔՊ-ական թիմակիցների հետ Փաշինյանի հապճեպ հավաքի մասին։ Բայց ընդդիմադիր գործիչը հակառակ վարկածն էլ է վերլուծում: Ըստ նրա Փաշինյանին հիմա չափազանց լավ առաջարկ է արվել՝ թողնել Հայաստանի պետականության քանդելը ու օգտվել հումանիտար միջանցքի շանսից և հեռանալ ընտանիքով, քանի դեռ իրեն այդ շանսն էլ առաջարկվում, հակառակ դեպքում ամիսներ անց բոլորիս խորտակումն անխուսափելի կլինի՝ այդ թվում իրենն էլ ընտանիքինն էլ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը