17 09 2022

Կարծում եմ՝ անգամ այս հարցով են անբարոյական сговор-ի գնացել թշնամու հետ․ Ռուբեն Մելիքյան

Կարծում եմ՝ անգամ այս հարցով են անբարոյական сговор-ի գնացել թշնամու հետ․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հիշու՞մ եք՝ 3 օր առաջ թշնամին հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանին միակողմանիորեն փոխանցել է իր վերահսկողության տակ եղած՝ մեր նահատակների շուրջ 100 մարմիններ։ Արդյո՞ք փոխանցել է։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե փոխանցեր՝ հայտարարություն կլիներ։ Իսկ ինչու՞ չի փոխանցել։
Տարբերակ Ա. Մարմինները ենթարկվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ մասնատումների, ուստի ադրբեջանը շահագրգռված է, որ դրանք փոխանցվեն հնարավորինս ուշ կամ առհասարակ չփոխանցվեն։
Տարբերակ Բ. Երբ մարմինները փոխանցվեն, քպ-ական ռեժիմը ստիպված կլինի մեր զոհերի պաշտոնական թիվը կտրուկ մեծացնել, իսկ ռեժիմը շահագրգռված չէ, որ այդ թիվը արագ ու կտրուկ աճի։
Տարբերակ Գ. վերը նշված երկու պատճառներով։
Ես հակված եմ 3-րդ տարբերակին։ Կարծում եմ՝ անգամ այս հարցով են անբարոյական сговор-ի գնացել թշնամու հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ