16 09 2022

Փաշինյանը 2017-ին ասում էր, որ բարձունք կարելի է գրավել այն բանակից, որտեղ բարդակ է տիրում

Փաշինյանը 2017-ին ասում էր, որ բարձունք կարելի է գրավել այն բանակից, որտեղ բարդակ է տիրում

44 օրյա պատերազմից հետո, երբ բազմաթիվ տարածքներ հանձնվեցին թշնամուն, Փաշինյանն ու իր թիմը հնարավոր բոլոր միջոցներով դա արդարացրին: Նախ պատճառաբանեցին, որ այդ ձևով փրկել են հազարավոր զինվորների կյանք, հետո բանակում մեղավորներ փնտրեցին, ապա կամավորների մեջ: Հնարավոր բոլոր պատճառներ մեջ իշխանության մեղքը այդպես էլ չնշվեց:

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ կարծիք ուներ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին, հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո:

«Ի վերջո պետք է խոսել այն մասին, չի կարելի լուռ սպասել հերթական աղետին: Որովհետև բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պիտի ուժ ունենան և խոստովանեն. Նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում»:

Միայն նշենք, որ թշնամին մեզնից այնպիսի բարձունքներ ու գյուղեր է գրավել, որ փորձագետների համոզմամաբ, անհնար էր գրավել միայն ռազմական գործողությունների միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ