16 09 2022

Երբ ասում են վարչապետի թեկնածուի անուն ասեք, դա նշանակում է շեղել թեման, իրական մարտահրավերը. Արծվիկ Մինասյան



Բազմիցս ասվել է, որ օգոստոսի 2-ից հետո բացվում է ևս մեկ հնարավորություն՝ ԱԺ-ի միջոցով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին։ Այդ գործընթացում կհասնենք հաջողության, եթե բավարար երաշխիքներ ունենանք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն ֆորմալ՝ 1/3-ի ստորագրությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, որն օրենքի շրջանակներում կոնստրուկտիվ անվստահության քվե է կոչվում․ «Եթե ընտրվում է նոր վարչապետ, նախկին վարչապետը համարվում է հեռացված։ Ֆորմալ առումով դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք «Քաղացիական պայմանագիր» խմբակցության առնվազն 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող ՔՊ-ական պատգամավորներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ