14 09 2022

Ոչ մի բան չի ստորագրվել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մի բան չի ստորագրվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է նոր փաստաթուղթ ստորագրել․

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց «ծանր որոշումներ» չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։

Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։

Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,-ասել է նա։

Քաղաքացիական ճնշումներից հետո Փաշինյանը սա համարում է, արտաքին ուժերի կողմից տեղեկատվական դիվերսիա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ