Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանը կործանման եզրին է։ 2018թ․ դավաճանական ռեժիմը քայլ առ քայլ Հայաստանը տարավ կործանման։ Եվ ամենազարմանալին այն է, որ դավաճաններին այդքան սատարողներ եղան և կան։
Կորցրեցինք հայրենիքի տարածքներ, տվեցինք հազարավոր զոհեր և․․․Եվ տարբեր մաստի տականքներ շարունակեցին սատարել դավաճաններին։ Այդ տականքները ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականը, այլև 2021թ․ ընտրություն կոչված ֆարսը համարեցին ազատ և արդար։
Այսօր էլ երբ վտանգված է ողջ Հայաստանը, այդ տականքները շարունակում են բարբաջել և այս արհավիրքի համար մեղավոր համարել Ռուսաստանին։Կարդում ես այդ տականքների գրառումներն ու չգիտես ինչ ասել։ Տականքները հայհոյում են Ռուսաստանի ջանքերը հրադադարի հասնելու համար, այն համարելով խոչընդոտ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սպասվող որոշման։
Ա՛յ տականքներ, ե՞րբ է կայանալու ՄԱԿ-ի նիստը, ի՞նչ գիտեք, թե ինչ է որոշվելու։ Իսկ այդ ընթացքում որքա՞ն նոր զոհեր ու տարածքային կորուստներ կունենանք։ Իհարկե, դուք թքած ունեք և զոհերի և հայրենիքի վրա, դուք չեք պաշտպանում հայրենիքը։ Դուք և ձեր զավակները թռել եք բանակից։
Ձեր պաշտամունքը փողն է և հանուն փողի դուք վաճառում եք հայրենիքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը