13 09 2022

Ադրբեջանի նկրտումները սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, ավարտում են Երևանով. Փաշինյան



Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսեց Ադրբեջանի նկրտումների մասին: Նա հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերմամբ, ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ։

«Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով ու ավարտում են Երևանով։ Եթե սրանք լինեին պարզապես հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ