12 09 2022

Հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը․ Ավետիք Իշխանյան

Հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խորհրդային Հայաստանի իմ ամենավառ հիշողություններից են,թեկնածուական մինիմում քննություն հանձնելու համար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր,ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Համալսարանի դասախոս Սուրեն Ավետիսյանի դասախոսությունները։ Սուրեն Ավետիսյանը սովորական դասախոս չէր, այլ իսկապես փիլիսոփա, ազատ մտածող,բազմակողմանի զարգացած,ազգային մտածողությամբ, նաև արմատական այլախոհ։ Դասախոսությունների ժամանակ նա քարը քարի վրա չէր թողնում մարքս-լենինյան կոչված փիլիսոփայությունը։ Եվ ի՞նչ․․․Սուրեն Ավետիսյանը շարունակում էր պաշտոնավարել և դասախոսություններ վարել։ Եվ դա ոչ թե գորբաչովյան, այլ բրեժնևյան շրջանում։ Ինչու՞ հիշեցի այս ամենը, շատ պարզ ՝ Սերժ Սրապիոնյանին, Ռուբեն Մելիքյանին Համալսարանից հեռացնելու պատճառով։Փաստորեն հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ