12 09 2022

Արցախը պահելը նշանակում է տեր կանգնել Անկախության հռչակագրին և քաղաքական կյանքը դարձնել բարոյական. Թևանյան



Այն վիճակը, որը ստեղծվել է Հայաստանում և այն անվտանգային մարտահրավերները որ մենք հիմա ունենք, հետևանք է քաղաքական անբարոյականության: Որովհետև երբ  կյանքը դառնում է անբարոյական, այսպիսի հետևանքներն անխուսափելի են: Այս մասին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«ՀՀ-ն հետևանք է Ղարաբաղյան շարժման, եթե նպատակները, որ մենք դրել ենք և այն առաքելությունը, որ մենք դրել ենք ՀՀ հիմքում, արձանագրված է Անկախության հռչակագրում: Հայաստանի Հանրապատությունը ստեղծվել է՝ «Պայքար, պայքար մինչև վերջ» և«Միացում» կարգախոսների ներքո... Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, իշխանության գալուց հետո իշխանության ամենաբարձր մակարդակով հնչել է տեսակետ, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում: Մեծ հաշվով հնչել է  տեսակետ, որ Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել, լավ ապրելու համար: Սա կոչվում է քաղաքական անբարոյականություն: Ու երբ որ սրան իրավաքաղաքական գնահատակ չի տրվում, այդ միջավայրում ստեղծված բացիլները, արտադրական թափոնը հետագայում գալիս է իշխանության, ինչպես եղավ 2018 թվականին, և երկիրը տանում է այսպիսի փոձությունների և ողբերգական հետևանքների»,-ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ