Վախենալը օգտակար դիրքորոշում չէ, պետք է աշխատել, որպեսզի կառավարել այդ վտանգները: Այս մասին Վլադիվոստոկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ չի վախենում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման ֆոնին հնարավոր է սանկցիաների ենթարկվի Արևմուտքի կողմից:
«Իհարկե, մենք ևս ենք մեծապես անհանգստացած պարենային, էներգետիկ անվտանգության համար։ Մեզ մոտ էլ բարձր գնաճ կա, որն ուղղակիորեն ազդում է սոցիալական վիճակի վրա մեր երկրում։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարելի է։ Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա: Եվ սա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ տպավորված է այն օպերատիվությունից, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն արձագանքել հայկական կողմի խնդրանքներին, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը