Այսօր ամբողջ աշխարհի և մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, և մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորում ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ սերտ համակարգմամբ կհաջողվի վերահսկել իրավիճակը տարածաշրջանում :
Փաշինյանը, միևնույն ժամանակ, հայտարարել Է Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ձգտման մասին:
«Արդեն մեկնարկել են Թուրքիայի հետ բանակցությունները: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կաջակցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը", — ասել է Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը