02 09 2022

Եվ դու գիտնակա՞ն ես․․․ Ավետիք Իշխանյանը՝ Վահրամ Դումանյանին

Եվ դու գիտնակա՞ն ես․․․ Ավետիք Իշխանյանը՝ Վահրամ Դումանյանին

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԵՎ ԴՈՒ ԳԻՏՆԱԿԱ՞Ն ԵՍ․․․
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պետական ԲՈՒՀ-երի «բարեփոխումը», իրականում՝ քայքայումը ներկայացնում է, որպես իրենց նախարարության ծրագիր։ Իսկապե՞ս․․․Իսկապես, այդ ձեր առաջարկությու՞նն է եղել, թե՞ քո ստրկատերի, ում ասածը պարտավոր ես ներկայացնել, որպես նախարարության նախաձեռնություն, հանուն բարձր աշխատավարձի և պարգևավճարների։ Կարդում եմ նախարարի կենսագրությունը, կարծես լուրջ գիտնական է։
Բայց, զարմանում ես, փաստորեն հանուն իր ողորմելի դիրքի, նա պատրաստ է կատարել կիսագրագետ, գիտության հանդեպ թշնամաբար տրամադրված, իրեն Համալսարանից հեռացնելու համար, վրեժխնդիր լինելու բռնապետիկի քմահաճույքները։
Բռնապետիկը, բացի Համալսարանից վրեժխնդիր լինելու սևեռուն գաղափարից, աչքը Պետ․ Համալսարանի, Պոլիտեխնիկի,Գիտությունների Ակադեմիայի, մյուս շքեղ և գեղեցիկ շենքերի վրա է տնկել։Նա պատկերացնում է, թե որքան գումար կշահի դրանց վաճառքից, այն ուղղելով դեպի վարչապետուհու հիմնադրամներ, ոստիկանություն և վայելքներ։
Իսկ ԲՈՒՀ-երի շենքերը նաև ավանդույթ են, հիշողություն, ակնածանք գիտության, կրթության հանդեպ, ինչպես Փարիզի Սորբոնի, Մոսկվայի Պետ․ Համալսարանի և այլ նշանավոր ԲՈՒՀ-երի շենքերը։
Պարոն Դումանյան, չեմ կարծում որ դուք այս ամենը չեք հասկանում։ Բայց եթե այդ դավադրությանը գիտության և կրթության հանդեպ մասնակցում եք հանուն ձեր դիրքի և փողի, ապա դուք գիտնական լինելու բարձր կոչմանն արժանի չեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ