02 09 2022

Որևէ անհատ կամ քաղաքական ուժ միայնակ ամեն ինչ փոխել չի կարող․ Իշխան Սաղաթելյան



Հայաստանը՝ Նիկոլից հետո․ այսինքն, բոլոր ոլորտներում և ուղղություններով պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, ռազմավարությունը, որպեսզի մարդիկ տեսնեն՝ ելք կա, հնարավորություն կա։  Նիկոլով որևէ հնարավորություն չկա։ Առանց Նիկոլ՝ կա։ Կա ծրագիր, կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի վիճակի են գալ, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներն այնքան մեծ են, որ որևէ անհատ կամ քաղաքական ուժ միայնակ ամեն ինչ փոխել չի կարող, ուստի ամբողջ ժողովրդի ռեսուրսն է պետք համախմբել ու հասնել արդյունքի։

«Մենք պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ռեսուրսը և ներկայացնենք մեր տեսլականը բոլոր ուղղություններով և ձեզ ցույց տանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձևը։ Կերտելու ենք և անելու ենք միասին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ