Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։
Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը