Այն, ինչ այս տարի տեղի ունեցավ Ղազախստանում և Ուզբեկստանում, արդյունք էին «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու Արևմուտքի փորձերի: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 17-րդ տարեկան հանդիպման ժամանակ։
«Գունավոր հեղափոխությունները շարունակում են մնալ այսպես կոչված ամերիկյան ոճի ժողովրդավարության խթանման հիմնական միջոցը։ Արևմտյան երկրների կողմից մեր երկրներում դրանք հրահրելու փորձերը նկատվում են պարբերաբար։
Այդպես ենք գնահատում, օրինակ, իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թվականին Բելառուսում, հունվարին Ղազախստանում և հուլիսին՝ Ուզբեկստանում՝ Ղարակալպակստանում», - ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը