Արթուր Ղազինյանը գրում է․
«Ամեն բան պարզ է. ընթանում է սողացող պատերազմ և շղթայական դավաճանություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից:
Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է և Բերձորի հանձնման գործընթացին ընդհանրապես չի միջամտում, չի մեկնաբանում, բացատրում ու արդարացնում:
Նույնիսկ այլընտրանքային ճանապարհի իր հատվածը չի կառուցել՝ քաջատեղյակ լինելով գործող ճանապարհն ու այնտեղի բնակավայրերը թշնամուն նվիրելու պարտավորության մասին:
Բայց մեկ բան չեմ հասկանում. ինչու՞ են Արցախի իշխանություններն ակտիվ այս գործընթացում, ինչու ե՞ն նրանք իրենց վրա վերցնում այս ծանր պատմական բեռն ու պատասխանատվությունը:
Միթե՞ չեն հասկանում, որ շատ շուտով, կառավարության հերթական նիստին անմեղ հայացքով հայտարարելու է, որ ինքը դեմ էր, չէր ցանկանում հանձնել, նույնիսկ ճանապարհի շինարարությունը չէր սկսել:
Ասելու է, որ Բերձորն ու Աղավնոն Արցախի իշխանություններն են հանձնել՝ ադրբեջանցիների ու ռուսների հետ համատեղ:
Պատրաստ ե՞ն իրենց հասցեին լսել այս մեղադրանքները: Կարծում եմ այո, պատրաստ են:
Բայց հանուն ինչի՞ն
Այստեղ առաջանում են շատ կարևոր հարցեր.
- ինչ ե՞ն դրա դիմաց ադրբեջանից ստացել Արցախի իշխանությունները,
- ինչու ե՞ն այդքան ջանում հայկական բնակավայրերը հանձնել անվնաս՝ ապրելու համար պիտանի վիճակում,
-ովքեր ե՞ն ապրելու հայերի ձեռքով կառուցած տներում և ու՞մ համար են այդքան հոգ տանում Արցախի իշխանությունները:
Ես ունեմ այս հարցերի պատասխանները, բայց ներկա փուլում կխուսափեմ դրանք բարձրաձայնելուց:
Ժամանակն ամեն ինչ ու ամեն մեկին կդնի իր իսկական տեղը . . .»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը