10 08 2022

Դատավճիռն արդեն պատրաստ է և դրված է դատարանի դարակներից մեկում. Ավետիք Չալաբյան



Մեղադրական եզրակացությունն ըստ էության, անբովանդակ է, այստեղ ապացույց չկա և հանցակազմ գոյություն չունի: Դատական նիստի ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանը:

«Այն, ինչ ենթադրում է 236-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, եթե նույնիսկ վերանանք նրանից, որ  հակասահմանադրական է, ժողովրդավարական երկրների օրենսդրության մեջ այդպիսի նորմ գոյություն չունի, այլ այդպիսի նորմ գյություն ունի նորմ գոյություն ունի միայն ժողովրդավարական բաստիոն հանդիսացող Հայաստանի չգիտեմ ինչում: Եթե նույնիսկ վերանանք դրանից, ապա նույնիսկ այդ նորմի տրամաբանությամբ չկա ապացույցների շղթա, որը ցույց է տալիս, որ այդ հանցակազմը գոյություն է ունեցել ընդհանրապես: Նախաքննական վարույթ իրականացնող մարմինը պարզապես չի փորձել տրամաբանորեն կառուցել այն շղթան, որը բերում է հանցակազմի: Հանցակազմը բացակայում է, ուստի նույնիսկ խոսք չկա մեղադրանքն ընդունել կամ չընդունելու մասին»: 

Ավետիք Չալաբյանը նաև նշեց. «Իմ համոզմամաբ ՝ դատավճիռն արդեն պատրաստ է և դրված է դատարանի դարակներից մեկում, դրանով Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ պատիճը, իսկ ես՝ ամենածանրը: Սա դատավարություն է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի, իսկ Էմմա Սարգսյանն այստեղ պատահական մարդ է»:

Ավելին՝ տեսանյութով: 

   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ