04 08 2022

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի սրումը

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի սրումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը, մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպմանն ընդառաջ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը: Ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը», - ընդգծել է Պեսկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ