30 07 2022

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա. Տիգրան Աբրահամյան

News.am-ը գրում է.

«Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, եւ դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը եւ իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են եւ նաեւ հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այլ այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը նախապատրաստել է ընդհանուր քաղաքական, քարոզչական պլան, որը ենթադրում է որոշակի պարբերականությամբ տարբեր զինվորականների ձերբակալություններ, կալանավորություններ, դավաճանությունների դեպքերով այսպես կոչված բացահայտումներ եւ այլն: Այլ բան, որ այդ ձերբակալում, կալանավորումից հետո նրանց մի մասի խափանման միջոցը փոխվում է,  մի մասը առհասարակ ազատ է արձակվում հանցակազմի բացակայության պայմաններում: Քանի որ այդ հրամանատարը նշանակվել է 2019 թվականին, դա այդպես է, առհասարակ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո պաշտպանության բանակի հրամկազմը 90 տոկոսով փոփոխությունների, վերադասավորումների է ենթարկվել:

Կոնկրետ այս գործով որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ անմեղության կանխավարկածը չխախտելով, ամեն դեպքում իմ համար ակնհայտ է, որ իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, եւ դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը եւ իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են եւ նաեւ հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն եւ իշխանությունը զերծ մնա պատերազմի հետեւանքների համար պատախանատվություն կրելուց»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ