Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը եւ նույն նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանը 4 օրով գործուղվել են Իրան:
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանին 2022 թվականի հուլիսի 24-27-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը