15 07 2022

ԿԲ-ում աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին

ԿԲ-ում աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։

Ես սա չեմ գրում Նիկոլի կերպարը ցույց տալու համար. էստեղ ասելիք առանձնապես չկա։ Այլ գրում եմ իմ էն ոչ բարով «հյումըն րայթս» ծանոթների համար, ովքեր առաջ իրենց ճղում էին, իսկ հիմա ձկան պես լուռ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ