14 07 2022

Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է խաղաղություն խոստանալով. Աղասի Ենոքյան



Սա ուղղակի ցույց է տալիս այն մեթոդաբանությունը, որով Նիկոլ Փաշինյանն աշխատում է։ Այսինքն՝ ամեն անգամ իր կառավարումն արդարացնելու համար որոշակի օրենքներ են մտցնում, փոփոխություններ են կատարվում, դրանով փորձում են հասնել իրենց համար ցանկալիին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատներից զրկելու նախաձեռնությանը:

 «Եթե ընդդիմադիրներին զրկեն մանդատներից, ապա այս խորհրդարանի միջազգային լեգիտիմությունը բավականին ցածր կլինի և դրանից հետո խորհրդարանի՝ ընդհանրապես ցանկացած միջազգային որոշում՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, սահմանային հարցեր, բավականին թույլ կլինեն իրավական կողմով և հետագայում կարող է հանգիստ վիճարկվել»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ