Ցավոք, մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր հավատացել են և շարունակում են հավատալ այս երեսպաշտներին: Հանրահավաքի ժամանակ ասաց Վազգեն Սաղաթելյանը, ում նկատմամբ վեց քրեական գործ կա:
«Ես շեշտը դնում հենց իրենց երեսպաշտության վրա, քանի որ ճիշտ է՝ նախկին իշխանությունների օրոք եղել են բազմաթիվ խնդիրներ, սխալներ, բացթողումներ, բայց ասացեք խնդրեմ՝ էլ ո՞ր իշխանության օրոք է մեր երկիրը կանգնած եղել կործանման եզրին, ո՞ր իշխանության ապիկար արտաքին և անվտանգային տապալած քաղաքականության հետևանքով մենք կորցրեցիքն մի ողջ սերունդ և Արցախի զգալի մասը»:
Վազգեն Սաղաթելյանը նաև հիշեցրեց մեկ այլ խնդրի մասին, որից Փաշինյանը նախկինում այդքան խոսում էր, բայց այսօր նույնը կրկնում է ինքը. «Շուրջ 20 տարի նիկոլը և իր մանր-մունրները դեղին մամուլում ստոլբեքից տարբեր պոզաներով կախված խոսում էին օրինակ՝ խնամի-ծանոթ-բարեկամ արտավոր երևույթի մասին, հրապարակում նույնիսկ ելույթ էր ունենում և ասում էր, որ ժողովուրդ, այլևս վարչապետի ընկեր ու նման ինստիտուտներ չկան, մոռացեք դրա մասին: Բայց այսօր ինչ իրավիճակ է. Նիկոլի ընկեր, համադասարանցի Վահե Ղազարյանը՝ ՀՀ ոստիկանապետ, Նիկոլի ընկեր, համադասարանցի Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Նիկոլի մանության ընկեր Վահե Ղալումյանը՝ ԱԺ պատգամավոր, աներձագը՝ ԱՇ պատգամավոր, կնոջ մեկ այլ բարեկամ՝ ԱԺ պատգամավոր»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը