Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, որ անընդհատ ստիպված է լինում խոսել խաղադրույքների արգելված գովազդների մասին:
«Կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, բայց ուր գնում ես՝ խաղադրույքի թաքնված գովազդ է: Չի՛ կարելի, էդ մարդիկ չեն լսո՞ւմ, մարտահրավե՞ր են նետում մեզ, ուր գնում ես՝ «Bet», «Bet», «Bet», է՞դ ինչ է նշանակում, եթե պետք է՝ ընդունեք օրենք, որ կոնկրետ բառերով էլ արգելվում է գովազդել», - կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը