Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:
Նա նշեց, որ երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար ու Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը