05 07 2022

Տասնյակ դատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. Առնվազն երեքով հաստատվել է, որ նա զրպարտել է

Տասնյակ դատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. Առնվազն երեքով հաստատվել է, որ նա զրպարտել է

Նիկոլ Փաշինյան անունը Դատալեքսում ամենահայտնին է։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ այժմ 13 հայցեր կան՝ զրպարտության, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու բողոքներով:

Այսպես, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատական հայց էր ներկայացրել և պահանջում էր հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար:

Նշնեք, որ այս հայցից հետո Նիկոլ Փաշինյանը միջնորդել էր դատարան՝ պահանջելով Վերմիշյանի այս քաղաքցիական հայցը վաղեմության ժամկետի հիմքով կարճել:

Դատելով միջնորդությունից՝ Փաշինյանն ընդունում է, որ զրպարտել է, սակայն դա անցել-գնացել է:

Թվով երեք դատական հայց էլ Փաշինյանի դեմ ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որոնցից  մեկով Փաշինյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Փաշինյանը հրաժարվել է իր խոսքերից և ասել, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

Երկու դատական հայց էլ ներկայացրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնցից մեկը ավարտվել է:

Դատական հայցերից մեկով Վանեցյանը պահանջել է  Փաշինյանից և Փաշինյանի արդեն նախկին մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել, դատարանը մասնակիորեն բավարարել է այս հայցը:

Ֆինանսների նախկին նախարար Գագաիկ Խաչատրյանը ևս դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ դատարանը պարտավորեցրել էր Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ` Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն:

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն էլ էր դատի տվել Փաշինյանին՝ զրպարտության հիմքով: Այս դեպքում ի դեպ, դատարանը ևս Փաշինյանին պարտավորեցնել է հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները:

Այն, որ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել և չի կատարել, բազմաթիվ անգամներ ապացուցվել է, անգամ փաստերի ուղղակի համադրմամբ, իսկ այս դեպքում մենք ունենք առնվազն երեք ուժի մեջ մտած դատական որոշում, երբ երկրի փաստացի ղեկավարը իր հրապարակային խոսքում հնչեցնում է զրպարտություններ:

Թե ինչ արժեք ունի Փաշինյանի խոսքը, դատեք ինքներդ:

Ի դեպ, բազմաթիվ դատական հայցեր կան, որոնցում պատասխանող կողմը ՀՀ կառավարությունն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ