Հայաստանի եւ մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են եւ կործանարար խաղաղ գործընթացի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ ռազմաքաղաքական ճանապարհով «տարածքային ամբողջականության» վերականգնումից հետո երկիրը հրաժեշտ տվեց Մինսկի խմբին:
«Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել այն, սակայն դա անհնար է», - հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը