2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությունը, որն ազդարարում էր առաջին հերթին հրադադար, ենթադրում էր կետեր, փոխադարձ պարտավորվածություններ, Ադրբեջանը հիմնականում չի իրականացրել: Ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մեզ համար կարևորագույն կետերից մեկը գերիների վերադարձն էր, որն Ադրբեջանը ոչ միայն չի իրականացրել, այլ նաև այս ընթացքում նոր պահանջներ է ներկայացրել, նոր ագրեսիայի է գնացել Արցախի ու Հայաստանի նկատմամբ՝ արդեն Փառուխի հետ կապված դեպքերն են, Գեղարքունիքի հետ կապված դեպքերը:
ինչ վերաբերում է նրա հրաժարականին, ապա և՛ պատերազմից հետո, և՛ այսօր որքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, այնքան մեր գործելու հանրավորությունները մեծանալու են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը