Ըստ օրենսդրության, էդ հարցը կգնա պատկան մարմիններին, կկատարվեն անհրաժեշտ վերլուծությունները և մեղավորները կկրեն իրենց պատիժները: Կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 26 միլիարդ դրամի չարաշահմանը:
Հարցին՝ որպես տվյալ գերատեսչության ղեկավար կրո՞ւմ է պատասխանատվություն և պատրա՞ստ է կրել քաղաքական պատասխանատվություն և հրաժարական տալ պաշտոնից, Քերոբյանը պատասխանեց. «Ես կրելու եմ օրենքով սահմանված պատասխանատվություն»:
Քերոբյանը նաև նշեց, որ ինքը նախարար է դարձել, երբ արդեն վաղուց կնքված էին բոլոր պայամնագրերը հիվանդանոցների և ռեստորանների հետ:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը