22 06 2022

Ոստիկաններին և ուժային կառույցներին ապօրինի հրահաննգներ տալը հերոսություն չէ. Սեյրան Օհանյան



Մեր դաշինքի նախընտրական ծրագրում հիմանական թեզերից մեկը այն էր, որ մենք իրավական գիտակցության հասնենք ոչ թե ուժային կառույցների ուռճացմամբ, այլ կրթության միջոցով հասնենք: Այսօրվա իշխանությունները մի քանի անգամ են ապացուցել, որ չի հարգում այլակարծությունը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած ողբերգությանը:

«Քաղաքացու ազատությունը ոչ մեկ չի կարող սահմանափակել, ուժի կիրառումը և անհանդուրժողականությունը փողոցային կամ այլ ենթամշակույթի առկայության մասին է խոսում: Եթե այդ ամենին գնում է իշխանությունը, դա խոսում է այն մասին, որ երերում է նրանց իշխանության հիմքերը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ