Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում։ Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախված է։
Մի կողմից թվում է, որ այս հարցի պատասխանն ակնհայտ է, մյուս կողմից՝ թեման տարբեր հաճախականությամբ անընդհատ շրջանառվում է։
Առաջին միտքը, որ գլխովդ անցնում է՝ իսկ ի՞նչ երեսով գան Արցախ, ի՞նչ ունեն ասելու, անելու։
Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում։
Հիմա դրանք գան ի՞նչ անեն, իրենց համար չկա Արցախ, չկա Հայաստան։ Ավելին՝ նրանց համար արդեն Սյունիք էլ չկա, որոշ ժամանակ հետո Հայաստան էլ չի լինի։Սրանց պատկերացումներով չկա Արցախ ու Սյունիք, բնականաբար չի լինի նաև այս թեմաներով խնդիրներ։ Ու առանց թաքցնելու գնում են այս ուղղությամբ։
Սա ուղղակի ևս մեկ անգամ արձանագրենք ու անցնենք առաջ», - նշել է Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը