«Արդեն պարզ դարձավ, որ սրանք չունեն հանրային վստահություն և միակ զենքն այդ սանձարձակ դարձած իշխանամերձ խուժանն է, որը փորձում է զենքի ուժով հարց լուծել, բայց սա մոտեցնելու է իրենց քաղաքական վախճանը»,-այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ միաժամանակ կարևորելով՝ պայքարի ձևաչափը փոխելու պետականակենտրոն, ընդդիմադիր ուժերի որոշումը։
«Երբ երթեր էին լինում, միջինում տասը հոգի պատուհաններից հետևում էր։ Անտարբեր մարդիկ պատուհաններից չեն նայում։ Մյուս վեցը վախվորած, պասիվ համակրություն ունեն։ Երեքը ակտիվ աջակցում են, իսկ մեկը մարմնի վուլգար շարժուձևով հավատարմություն է արտահայտում Նիկոլին ։ Պետականամետ ուժերի խնդիրն այդ վեց հոգուն ակտիվացնելն է, որովհետև նրանք ունեն վախ, համակրանք և հետաքրքրություն։ Ճիշտ քաղտեխնոլոգիաների միջոցով նրանք կներգրավվեն։ Առաջիկայում առավել բազմամարդ կդառնան ակցիաները վստահ եմ, որ այս պայքարի վերջը հաղթանակն է։ Միակ բանը, որը հստակ չէ, դա ժամկետն է»,-ասաց նա։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը