14 06 2022

Ինչպե՞ս է ստացվել, որ 2019թ. դրությամբ ոչինչ չունեցող Գևորգ Պապոյանը դարձել է 21 մլն դրամի տեր

Ինչպե՞ս է ստացվել, որ 2019թ. դրությամբ ոչինչ չունեցող Գևորգ Պապոյանը դարձել է 21 մլն դրամի տեր

Ինձ կարո՞ղ եք բացատրել մի բան: Եթե նախկինների ժամանակ կոռուպցիա էր, բոլոր պետական պաշտոնյաները մի այլ կարգի հարուստ են եղել և այլն, ինչպե՞ս է ստացվել, որ 2019 թվականի հունվարի դրությամբ ոչինչ չունեցող, ինքն իրեն ֆիկտիվ հանրապետական հռչակած Գևորգ Պապոյանը դարձել է առնվազն 21 000 000 դրամի տեր նիկոլական ֆրակցիայի պատգամավոր դառնալուց մեկ տարի անց: Այս մասին ֆեյբուքի իր էջում գրել է Հասիկո Չիլինգարյան անունով օգտատերը։

«Ուշադիր նայում ենք սքրիններին ու սկսում մտածել:

Ըստ 26.05.2020-ին լրացված հայտարարագրի հանկարծ հայտնվում է բնակարան, որը գնվել է 2018 թվականի հոկտեմբերին, բայց 2019 թվականի հունվարի հայտարարագրի մեջ արտացոլված չէ և Hyundai Elantra ավտոմեքենա, 6100 արժողությամբ, որը գնվել է 2019 թվականի հուլիսին:

Նույն հայտարարագրի մեջ տեսնում ենք ինչ-որ առեղծվածային Նոյ Ինվեստ Գրուպից ստացված 21,017,400.00 դրամ, պլյուս զանազան աղբյուրներից առանձնահատուկ խոշոր գումարներ է ստացել, այդ թվում ԱԺ-ից:

Այս տարվա մայիսին լրացված հայտասրարգրում տեսնում ենք էլի շատ հետաքրքիր պատկեր ֆիկտիվ հանրապետական, այժմյան կապիտուլյանտների խունտային անվերապահորեն և ստրկաբար ծառայող Գևորգ Պապոյանի կյանքի մակարդակի վերաբերյալ:

Հիմա պարզ է, թե ինչի դիմաց է այս սուբյեկտը ատամներով պաշտպանում կապիտուլյանտին և ինքնամոռաց թքում-մրում իր երբեմնի թիմակիցներին: Հը՞, Գևորգ, այն ժամանակ չէիր կարող անհասկանալի աղբյուրներից հարստանալ, հիմա հանգիստ հարստանում ես, հա՞:

Տվյալները բաց են և հասանելի, ով փնտրում է, կգտնի»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ