11 06 2022

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում չկա որևէ անդրադարձ Հայաստանի մասով

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում  չկա որևէ անդրադարձ Հայաստանի մասով

Անցնող շաբաթը նշանավորվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստով Երեւանում։ Թեմային է անդարադարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։

«Ավելորդ է կրկին հիշեցնել, թե նշանակություն ունի այդ կազմակերպությունը Հայաստանի համար եւ ինչ դիվանագիտական հնարավորություններ է ստեղծվում այն երկրի համար, որը եւ նախագահում է նման կառույցներում, եւ հյուրընկալում նման հանդիպումներ։

Նշվածս նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում, սակայն չկա որեւէ անդրադարձ Հայաստանի համար այս պահին կենսական նշանակություն ունեցող անվտանգային մարտահրավերներին։

Այսինքն, գործող իշխանությունները, բավարարվելով ներքին սպառմանը ուղղված մակերեսային հայտարարություններով, կրկին չեն կարողացել իրականացնել պատշաճ աշխատանք երկրի պետական շահերն առաջ մղելու համար։

Ինչքա՜ն ապիկար եւ ապաշնորհ պետք է լինել, որ համ նախագահել, համ հյուրընկալել, համ էլ ոչ մի բանի չհասնել»,-գրել է նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ