03 06 2022

Դեռ 4 ժամ հնարավորություն կա, որպեսզի ՔՊ-ն խելքի գա և գա խորհրդարան․ Իշխան Սաղաթելյան



ՔՊ-ն տապալեց Աժ արտահերթ նիստը, մեկ շաբաթ առաջ այս հրապարակից հրապարակել էինք այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Արցախը կլինի հայկական, ՀՀ-ն լինի անվտանգ, մենք ունենանք պետականություն։ Մենք ձևակերպել ենք այն կարմիր գծերը, որից շեղվող ցանկացած իշխանություն հստակ ուղերձ հղում ժողովրդին, որ երկիրը տանում է նոր զիջումների և նոր կապիտուլյացիայի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Դեռ 4 ժամ հնարավորություն կա, որպեսզի ՔՊ-ն խելքի գա և գան խորհրդարան, որպեսզի տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը»,-ասաց Սաղաթելյանը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ