ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չգիտի, թե սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը երբ կլինի, բայց նշում է, որ օրակարգում բնականաբար լինելու է սահամնազատման և սահմանագծման կամ սահմանանշմանը վերաբերող հարցեր:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու է հայկական կողմի ներկայացուցչական խումբն կրկնակի պակաս ադրբեջանականից, Գրիգորյանը պատասխանեց. «Թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում և բանակցություններին գնալուց առաջ աշխատանքային խժումբը միշտ էլ պատրաստություն է անցնում»:
Իսկ հարցին՝ ինչու աշխատանքային խմբում մասնագետնր չկան, միայն մարդիկ են, որոնց պաշտոնի է նշանակել Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղարը փորձեց պարզաբանել, որ բազմիցս մասնագետների հետ տարբեր ֆորմատով քննարկումներ են ունեցել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը