30 05 2022

Փաշինյանը նույնիսկ իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չէ․ Հայկ Մամիջանյան



Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ կազմակերպված քննարկմանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, թե որն էր, մասնավորապես, կառավարության 3-րդ  մասնաշենքի մոտ  ոստիկանների ագրեսիվ գործողությունների  և նրանց Նիկոլ Փաշինյանի կողմից այդպիսի հրաման իջեցնելու պատճառը։

 «Փաշինյանը սարսափած էր, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա այն լկտիությունը, այն ակնհայտ հակահայկականությունը, որ տեսախցիկի առաջ ընդունեն, որ իրենք կողմ են, որ Հայաստանը թրքացվի։ Դրա համար միակ լուծումը շփումը թույլ չտալն էր։

Վստահաբար արձանագրենք, որ Փաշինյանը նույնիսկ իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չէ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա հավելեց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրապարակած հայտարարության վերաբերյալ այլ կարծիք, քան համաձայնությունը, լինել չի կարող, քանի որ հայտարարությանը դեմ լինելը նշանակում է նշանակում է կողմ լինել Հայաստանի թրքացմանն ու Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

«Փաստաթղթի քաղաքական ձևակերպումները հանած, երկու նախադասություն է՝ Հայաստանը ապագա կունենա՞, թե՞ ոչ, և Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ»,- ասաց Մամիջանյանն ու քաղաքացիներին կոչ արեց իրենց տարածքի պատգամավորրներից ու պաշտոնյաներից շարունակել դիրքորոշում պահանջել՝ փաստաթղթի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ