Դատախազությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով, որ բողոքի խաղաղ ակցիաներից շեղվողները ենթարկվելու են պատասխանատվության:
«Կարճ ասած՝ դատախազությունը փորձում է սպավորություն թողնել, թե իրականացնում է կանխարգելիչ միջոցառում, որպեսզի տեղի չունենան հանցագործություններ: Բայց բոլորին էլ պարզ է, որ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն մեկ նպատակ, այն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին և իշխանափոխություն տեղի չունենա», - տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Այսպիսով դատախազությունը հաստատում է, որ ինքը մաս չի կազմում շատ շուտով սպասվող իշխանափոխությանը: Սրանով #նիկոլ_մահաբերը հետագայում չի կարողանա պնդել, թե իր հեռացման գործում դատախազությունը մասնակցություն է ունեցել, այլ կերպ՝ դատախազությունը իշխանություն հանձնող չի եղել:
Հիշո՞ւմ եք, որ դատախազությանը մեղադրում էինք Շուշին հանձնելու մեջ: Որոշ դատախազներ ու նրանց սպասարկող խորհրդականներ ծանր էին տանում այս մեղադրանքը: Փորձում էին համոզել, թե դատախազությունը կապ չունի Շուշին հանձնելու հետ: Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչ 44-օրյա պատերազմը այդ նույն դատախազությանը մենք հորդորում էինք, խնդրում էինք կանխել սպասվող հնարավոր աղետը, կանխել հանցավոր իշխանության հանցավոր նպատակները: Պահանջում էինք իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի #նիկոլ_մահաբերը մեր հայրենիքը չհասցնի այս վիճակին:
Ի՞նչ էր անում դատախազությունը: Բացարձակապես ոչինչ: Չէր լսում, չէր տեսնում, հայտարարություններ չէր անում: Այդպիսով դատախազությունը, փաստորեն, մաս կազմեց Շուշին հանձնելուն:
Այո՛, մենք կարող ենք պնդել ու ապացուցել, որ դատախազությունը նպաստել է Շուշի հանձնելուն:
Ո՛չ, օրվա իշխանությունը վաղը չի կարող պնդել և ապացուցել, որ դատախազությունը նպաստել է իրենց հեռացմանը», - նշել է Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը