Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասնում էր մեզ, ասում էին՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքեք: Այդ մասին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել «ագրեսորի» հետ, որը «գրավել է քո հողերը» Մենք տեսանք, որ դա անհնար է։ Հետո տեսանք հետևյալը՝ որքան փորձում էինք խաղաղության հասնել, այնքան «ագրեսորը» ավելի ագրեսիվ էր դառնում։ Հայաստանն արդեն սկսել էր մեզ սպառնալ նոր պատերազմով. ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, որոնք 2019 թվականին Ղարաբաղն անվանում էին հայկական»,- ասել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը